-
03.04.2014|
14:07
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ռուսաստանցի 36 պաշտոնյաների ցուցակին, ում բանկային հաշիվները կարող են սառեցվել, կարգելվի նրանց մուտքը ԵՄ։
-
03.04.2014|
14:06
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ:
-
03.04.2014|
13:30
«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը խիստ մերժողական դիրքորոշում է արտահայտում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատվերի կապակցությամբ։
-
03.04.2014|
13:29
2014թ. ապրիլի 3-4-ը Երևանում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկելու` միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում:
-
03.04.2014|
12:20
Տեղեկություն ստացա այն մասին, որ այս գիշեր Վենետիկում ձերբակալվել են Վենետիկի անկախացման 24 կողմնակիցներ, որոնց մեջ է նաև ակտիվիստ Ֆրանկո Ռոշետան:
-
03.04.2014|
12:18
Այսօր կառավարության նիստում, երբ գյուղատնտեսության նախարարը ներկայացնում էր գյուղացիներին տրվող կառավարության օժանդակության քայլերը, Տիգրան Սարգսյանն իր վրդովմունքը հայտնեց «մեկ կոպեկ» ծախսող «բարեգործների» առնչությամբ:
-
03.04.2014|
12:09
Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշման առնչությամբ այսօր վարչապետը տեղեկացրեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ և ԱԺ-ին է ներկայացվելու օրենսդրական փաթեթ, որպեսզի շտկեն թերությունները: Դիմելով ակտիվիստներին, վարչապետը երկխոսության կոչ արեց, որպեսզի օրենսդրությունն ավելի լավը լինի:
-
03.04.2014|
12:07
Այսօր կառավարության նիստը սկսվեց քեսաբահայության վերաբերյալ տեղեկատվությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ 670 ընտանիք է տեղահանվել Քեսաբից, որից 400-ը տեղավորվել են Լաթաքիայում, Բեյրութում և այլուր:
-
03.04.2014|
11:41
Օրերս ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
-
03.04.2014|
11:40
Ղրիմի թաթարների Մեջլիսը սկսել է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները:
class="footer-right">
.